Նախարարն ամեն ինչ կանի, որ Գյումրիում հայտնված երկվորյակները մեծանան մոր հետ

Քիչ առաջ Գյումրու «Երեխաների տուն» էր այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանը։ Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ եկել է Գյումրի՝ երկվորյակներին տեսնելու, տեղում իրավիճակին ծանոթանալու:

Նախարարն ամեն ինչ կանի, որ Գյումրիում հայտնված երկվորյակները մեծանան մոր հետ

«Դուք հավանաբար արդեն տեղեկացված եք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, և այս պահին երեխաներն ինչ կարգավիճակում են գտնվում, այնուամենայնիվ խորհրդի և բոլորի միակարծիք մոտեցումն է, որ հաշվի առնելով հանգամանքները՝ մենք հնարավորություն ենք տալու երեխայի լավագույն շահը և իրավունքներն իրացնելու, որն է՝ երեխան պետք է մեծանա ընտանիքում ՝ ծնողների հսկողության ներքո»,-ասաց նախարարը։

Մանե Թանդիլյանը, որը շատ զգացված էր հայ հասարակության օգնելու, օժանդակելու պատրաստակամ վերաբերմունքից, նշեց․ « Մենք ձեզ հետ միասին՝ որպես հասարակություն, պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել, ճիշտ դիրքավորվել և իմանալ, որ մեր երկրում ծնվել են երկու առողջ, հրաշալի տղաներ, և մենք միասին պետք է օգնենք, որպեսզի տղաները մեծանան իր ծնողների հետ, իր ընտանիքում՝ պաշտպանենք և աջակցեք ընտանիքին»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: