Երեկ Սեւանի ճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել, որը համացանցում դրական քննարկումների եւ ոգեւորված գրառումների առիթ է տվել:
Երբ ճանապարհը փակած քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը ծխախոտի մնացորդը գցել է գետնին, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը դիտողություն է արել, ասելով, որ վերցնի գցածը: Մանրամասները՝ տեսանյութում.
Դրվագ այն մասին, թե ոնց ա պետք օրինակ ծառայել։ Միջավայրը մաքուր պահելու կարճ դաս՝ նախարարից։
Опубликовано Ani Artenyan Суббота, 20 октября 2018 г.
Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան մայրուղին փակել էին Սեւանի բաժնի ոստիկանների ձերբակալման պատճառով:
Աղբյուրը՝ armtimes.com