Հրազդանի ընտրություններում մեծ առավելությամբ՝ հաղթում է Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակը

Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 23:00-ի դրությամբ ամփոփել է 28 տեղամասերից 6-ի արդյունքները:

Հրազդանի ընտրություններում մեծ առավելությամբ՝ հաղթում է Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակը

Այս մասինն հայտնեց թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը: Նախնական արդյունքներով՝ այս տեղամասերում առաջատարը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը: 6 տեղամասերի տվյալներով Սեւակ Միքայելյանը ստացել է ընտրողների ձայների 69,3 տոկոսը, իսկ նրա մրցակից Լեւոն Ստեփանյանը՝ 30,7 տոկոսը։

26/16 ընտրատեղամաս

  • Սևակ Միքայելյան` 505
  • Լևոն Ստեփանյան` 176
  •  անվավեր` 44

 26/06 տեղամաս`

  •  Սևակ Միքայելյան ՝173
  • Լևոն Ստեփանյան` 84
  • անվավեր`13

26/21 տեղամաս

  •  Սևակ Միքայելյան`268
  • Լևոն Ստեփանյան`160
  •  անվավեր` 22

Թիվ 26/18

  • Սևակ Միքայելյան՝ 366
  • Լևոն Ստեփանյան ՝ 202
  • Անվաներ՝ 40

Թիվ 26/ 20

  • Սևակ Միքայելյան՝ 245
  • Լևոն Ստեփանյան՝ 152
  • Անվավեր՝ 18

26/28 տեղամաս

  • Սևակ Միքայելյան` 254
  •  Լևոն Ստեփանյան` 27
  • անվավեր` 11

Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։

Հրազդանի քաղաքապետ դառնալու համար պայքարում են անկուսակցական, «Մայ քորնր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 24-ամյա Լևոն Ստեփանյանը և «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից, ՔՊ անդամ 25-ամյա Սևակ Միքայելյանը: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է: Նշենք, որ ընտրություների սկզբնական փուլում Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից մեկի գրանցումը մերժել էին, մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ էր հայտնել։

Աղբյուր՝ NEWS.am

Понравилась статья? Поделиться с друзьями: