Դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ.ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի։Նիկոլ Փաշինյան

«Քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում վարում է սաբոտաժի քաղաքականություն, և դա  վերջին 20 օրվա ընթացքում մի քանի անգամ  երևաց: Նրանք հույս ունեն, որ ԱԺ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի: Ըստ էության, եթե անգամ ԱԺ ընտրությունները տեղի ունենան գործող Ընտրական օրենսգրքով, ապա դա որևէ բան չի փոխելու, որովհետև ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, վերադարձ անցյալին չկա ու չի լինելու»:

Դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ.ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի։Նիկոլ Փաշինյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօրվա քվեարկությունը իրերի իրական դրությունն է ցույց տալիս, ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է։:

Վարչապետի պաշտոնակատարը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց իրապես պատրաստվել արտահերթ ընտրությունների և հեղափոխությունը հասցնել իր ավարտին:

«Ինչ Ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, անկասելի է, և ռևանշ չի լինելու. վերադարձ անցյալին, վերադարձ կոռուպցիոն դրսեւորումներին չի  լինելու: Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը հաղթել է անխուսափելիորեն:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հարկավոր էր 63 ձայն, կողմ էր 56 պատգամավոր, 3-ը դեմ էին:

ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 22 октября 2018 г.

Աղբյորը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: