Նպատակաուղված նշանակում կոնկրետ առաջադրանքներ լուծելու նպատակով։

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը շարունակում է կրքեր բորբոքել: Երեկ մի կարճ ժամանակով կրկին փակվել է Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը: Փակողները կրկին Գորիսի «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի մի քանի անդամներ են:

Նպատակաուղված  նշանակում կոնկրետ առաջադրանքներ լուծելու նպատակով։

Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը: Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է ուսումնասիրել իրավիճակը Սյունիքում: Այս մարզը ունի որոշակի յուրահատկություններ: Շատերը ասում են, որ մարզը կրիմինալիզացված է: Սակայն դա ճիշտ չի բնորոշում իրավիճակը: Այնպես չէ, որ օրինակ Կապանի փողոցներով քայլելիս մարդկանց թալանում կամ սպանում են: Ամենեւին՝ ոչ: Խնդիրը այլ հարթության վրա է: Սյունիքը ընդհանրապես, եւ Կապանը մասնավորապես, ապրում է հիմնականում հանքարդյունաբերության հաշվին, եւ այդ առումով, պատկերավոր ասած, ավելի հարուստ է, քան Հայաստանի մյուս մարզերն ու շրջանները: Սակայն այդ հանքերը մշտապես գտնվել ու հիմա էլ գտնվում են մի փոքր խումբ մարդկանց վերահսկողության տակ: Այդ փոքր խումբը տիրապետում է ֆինասական մեծ, շատ մեծ ու ստվերային հոսքերի: Այդ ռեսուրսներով տարիներ շարունակ կառուցվել է մի «բուրգ», որը ունի չափազանց մեծ ներառականություն: Այսինքն՝ այդ «բուրգի» մաս են կազմում մեծ թվով սյունեցիներ:

Մինչ այժմ այդ բուրգը ցույց չի տվել իր այդ ուժը մի պարզ պատճառով՝ դրա կարիքը չի եղել: Նախկինում  հարցերը լուծվում էին Սյունիքի մարզպետի ու երկրի առաջին դեմքի «պայմանավորվածություններով»: Արդյունքում մարզպետները «կորցնում էին» իրենց աստղաբաշխական գումարների մի մասը, եւ բոլորը գոհ էին ու երջանիկ: Դե, պետբյուջեն էր ահագին գումար կորցնում, բայց դա էական չէր:

Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանը չէր կարող չհաշվարկել, որ Հունան Պողոսյանին այդ պաշտոնում նշանակելը որոշակի բացասական արձագանք է առաջացնելու հատկապես իր կողմնակիցների շրջանում, ընդ որում, ամենաակտիվ շրջանակների մոտ: Նրանց, ովքեր իրենց բազմամյա պայքարում հաճախ են շփվել ոստիկանության հետ: Ու եթե նա գնացել է այս քայլին, ապա, ամենայն հավանականությամբ, լուծելու ենթակա խնդիրը արժանի է դրան:

Ի դեպ, գալիք կիրակի Կապանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, եւ առաջադրված թեկնածուներից մեկը, որը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հիմնական մրցակիցն է, վերը նշված «բուրգի» ներկայացուցիչն է կամ առնվազն հովանավորյալը:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: