Նիկոլ Փաշինյան ասել է, որ Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին։

Կապանի ֆուտբոլի մարզադաշտը կվերանորոգվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Կապանում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ այդ մասին խոսել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ:Նիկոլ Փաշինյան ասել է, որ Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին։

«Մասամբ կարդամ իմ ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի երկխոսությունը: Նա գրել է, որ կան իրավական գործընթացներ, դե գիտեք՝ դաշտը մի հոգի է սեփականաշնորհել, հանդերձարանը՝ ուրիշ մարդ, այդ մարդիկ, կարծես, իրար հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեն: Նա (խմբ. Վանեցյանը) գրել է, որ իրավական գործընթացներն անցկացնելուց հետո ՀՖՖ-ն իր հաշվի կվերանորոգի ստադիոնը, եւ խաղերը կանցկացվեն այնտեղ»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ հարցը կլուծվի 1-1.5 տարվա ընթացքում:

«Գանձասար-Կապանը» ֆուտբոլային ակումբը տեւական ժամանակ է՝ տնային հանդիպումները չի կարողանում անցկացնել Կապանում հենց մարզադաշտի անբարեկարգ վիճակի պատճառով: Թիմը խաղում է Երեւանում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: