Բագրատաշենի անցակետում, ներկրողները բողոքի ակցիա են իրականացնում, աջ ղեկով մեքենա համար․․․

Այսօր աջ ղեկով մեքենա ներկրողները Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են իրականացնում: ՀԺ-ն մի քանի անգամ արդեն անդրադարձել է այս խնդրին, որ նրանք հայտնվել են բարդ իրավիճակում: Բանն այն է, որ մի քանի հազարի հասնող աջ ղեկով ավտոմեքենաներ կան Վրաստանում, որոնք, ներկրողների կարծիքով, հոկտեմբերի 1-ից հետո պիտի մտնեին Հայաստան, քանի որ արգելքի ժամկետը վերանում էր: Սակայն նրանք իրազեկված չեն եղել, որ անցյալում ընդունված արգելքն անժամկետ է եղել եւ գործողության հստակ ժամկետներ չեն սահմանել։ Այսինքն, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը արգելելը չի նշանակում, որ հոկտեմբերի 1-ից հետո հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել:Բագրատաշենի անցակետում, ներկրողները բողոքի ակցիա են իրականացնում, աջ ղեկով մեքենա համար․․․

«Շուրջ 130 մեքենա կանգնած է Բագրատաշենի անցակետում, մոտավորապես 2000 մեքենա էլ Վրաստանում է. մարդիկ չեն կարողանում գրանցել մեքենաները, որպեսզի կարողանան ներկրել»,- այս մասին այսօր նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Մեկ այլ վարորդ էլ նշել է, որ տեղյակ չեն եղել, մաքսատան պատին էլ կպցրած է եղել այն, որ արգելք կա մինչեւ հոկտեմբերի 1-ը, հետո կարող են բերել:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն մարտի 1-ին ընդունել էր «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» օրենքը, համաձայն որի՝ 2018թ.-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: