Յուրա Մովսիսյանը ոգեւորված վերադառնում է ՀՀ հավաքական«Մենք նոր, ազատ Հայաստան ունենք».

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ոգեւորված է հավաքական վերադառնալու կապակցությամբ: Նա այդ մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում: Գրել է, որ անհամբերությամբ է սպասում կրկին ընտրանու մարզաշապիկը հագնելուն:

Յուրա Մովսիսյանը ոգեւորված վերադառնում է ՀՀ հավաքական«Մենք նոր, ազատ Հայաստան ունենք».

«Վերադառնում եմ: 3 տարի իմ ազգային ընտրանու կազմում չխաղալուց հետո որոշել եմ վերադառնալ եւ նորից խաղալ: Այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել, չէի մտածում, որ երբեւէ կվերադառնամ, բայց մենք նոր, ազատ Հայաստան ունենք, եւ ոչինչ ինձ ավելի հպարտ չի դարձնում, քան իմ թիմին միանալը:

Անհամբերությամբ եմ սպասում Հայաստան հասնելուն ու մեր նոր ճամփորդությունը սկսելուն: Հուսով եմ՝ հոկտեմբերի 13-ին ու 16-ին մեր խաղերի ժամանակ լեփ-լեցուն մարզադաշտ կտեսնեմ: Նորից հաղթանակներ տանելու միակ միջոցը երկրպագուների աջակցությունն է»,- գրել է նա:

Մովսիսյանը վերջին անգամ հավաքականում խաղացել է 2015 թ. հոկտեմբերի 11-ին՝ Եվրո 2016-ի ընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղում: Այդ հանդիպումը մեծ սկանդալ առաջացրեց: Դրանից հետո ՀՖՖ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ թիմում դավաճանություն է եղել: Դրանից հետո էլ նրա հրահանգով հավաքական չէին հրավիրվում Գեւորգ Կասպարովը եւ Մովսիսյանը:

ՀՀ ընտրանին Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակներում հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Ջիբրալթարին, հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիային: Խաղերը սկսվելու են 20:00-ին:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: