Բաքվի արձագանքը .Աննա Հակոբյանն իր նպատակների ճանապարհը ճիշտ չի ընտրել.

Բաքվի արձագանքը .Աննա Հակոբյանն իր նպատակների ճանապարհը ճիշտ չի ընտրել.

«Որպես կին ու մայր, ես ինքս հասկանում եմ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում արված կոչը՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն է իբրեւ երիտասարդ զինվորների, անմեղ տղաների մահը կանխելը»:

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաեւան՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում սպասվող ռուս կանանց այցին Արցախ, հայտնում է Interfax գործակալության ադրբեջաներեն ծառայությունը:

Աբդուլաեւան նշել է, որ Աննա Հակոբյանն իր նպատակների ճանապարհը ճիշտ չի ընտրել, քանի որ  անհրաժեշտ է առաջին հերթին հայ կանանց կոչ անել դադարել իրենց որդիներին ուղարկել օկուպացված տարածքներ:

Նաեւ հավելել է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ այդ այցը կանխելու հետ կապված:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: