Ծանոթացեք Մոզամբիկի ամենահայտնի աղջկա՝ նրանց նախագահի հետ:

Երբ մենք մոտեցանք մոզամբիկի գյուղերից մեկին, այնտեղ մի փոքր բազմություն էր հավաքվել, ովքեր ցանկանում էին խոսել իրենց գյուղում տեղի ունեցած լավ փոփոխությունների մասին՝ մաքուր ջրի տեսքով:
Ամբոխի առաջ կանգնեցրեց տեղական ջրային կոմիտեի 5 անդամներ, որոնք միեւնույն կապույտ շապիկներով էին: Նրանք կանգնում են իրենց ղեկավարների հետ՝ երեք տղամարդկանց եւ երկու կանանց, ներկայացնում են իրենց եւ խոսում իրենց պարտականությունների մասին:

Հավաքվաշների առջև սկսեց ելույթ ունենալ փոքր հասակի մի աղջիկ, մոտ 15 տարեկան, ով ներկայացավ որպես մոզամբիկցիների նախագահ: 15-ամյա նախագա՞հ, զարմանալի է չէ՞
Նախ մի քանի խոսք ջրային կոմիտեի մասին: Ջրային նախագիծը կազմակերպելիս, որի արդյունքում ջրի սարքավորումն անվճար է, բնակչությունը ընտրում է ջրային հանձնաժողով: Սա 5-8 մարդու թիմ է, որը սովորաբար բաղկացած է հավասար թվով տղամարդկանց եւ կանանցից, ովքեր պատասխանատու են ծրագրի զարգացման համար: Նրանք պահպանում են ջրամատակարարման կետը աշխատանքային վիճակում, պատրաստում են բիզնես-պլան, ապագա վերանորոգման համար պահեստամասեր ձեռք բերելու եւ առողջության, սանիտարական չափանիշների եւ հիգիենայի վերաբերյալ հանրային տեղեկատվության տարածման համար: Սա մեծ պատասխանատվություն է, եւ շատ դեպքերում նրանք չեն վճարում դրա համար:

Այս հանձանժողովի կազմում էր նաև 15-ամյա նախագահ աղջիկը, ով իր մտավոր ունակություններով, կազմակերպչական և ղեկավար ջիղով նման չէր մնացածին: Այն հարցին, թե ինչպես եղավ, որ նրան ընտրեցին, նապատասխանեց, որ ինքը գրել ու կարդալ գիտի և կարողանում է աջակցել դրական փոփոխություններին: 15-ամյա աղջկան հաջողվեց Մոզամբիկում բնակիչների համար ապահովել մշտական մաքուր ջուր, աջակցել կրթությանը և մի շարք բարեփոխումներ կատարել բնակիչների կյանքում: