Գաղտնիք չի , որ երաժշտությունը մարդկանց մեծամասնության համար հանդիսանում է կյանքի շարժիչ ուժ, տխրության պահերին՝ սփոփող և ուրախության պահերին ոգևորող մի ուժ:

Մարդիկ կան, որ երաժշտությունը կենսակերպ են համարում, այն կազմում է իրենց կյանքի մի մասը , որտեղ էլ, որ լինեն. փողոցում, տանը , թե բեմի վրա: Այս նյութի հերոսուհին մի աղջիկ է, ով անկաշկանդ կարողացավ երգել փողոցում և հիացմունք պատճառել ներկաներին:
Նա մի հասարակ դպրոցական աղջիկ է, ով մարդկանց միջից տեսնելով, որ փողոցւմ նստած երգում էմի հայտնի երաժիշտ, մոտեցավ նրան և խնդրեց միասին երգել: Եվ պատկերացրեք դուետը ստացվեց:

Այսպիսով, այս երկուսը որոշեցին ուրախացնել բոլոր անցորդներին:Եվ նրանք դա արեցին:Նրանց կատարումից հիացմունք ապրեցին ոչ միայն ներկաները, նաև յութուբյան հազարավոր դիտորդներ:
Ի դեպ, այս տեսանյութից հետո Ալին ունեցավ իր փողոցային ներկայացումների շատ նոր ձայնագրություններ: Նա արդեն իսկական փողոցային աստղ է դարձել: