Մեր օրերում բավականին իրադարձություններ ցույց տվեցին, որ պшտերազմը վերափոխությունների, էական փոփոխությունների, վերամիավորման ու կյանքը նորովի արժևորելու առիթ դարձավ։

Շատերը սկսեցին ապրել առավել հագեցած ու իմաստալից կյանքով՝ փորձելով սիրով լցնել ամեն մի վայրկյանը։ Մաշա Թորոսյանի և Արման Բեգյանի միջև ձևավորված գեղեցիկ զգացմունքի մասին, թերևս, առիթ ունեցան տեղեկանալու շատերը։

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ պшտերազմի ընթացքում վիրшվորում ստացած Արմանը հիվանդանոցում հանդիպել է Մաշին, ով այդ ժամանակ խնամել է դարձյալ պшտերազմի արդյունքում վիրшվորում ստացած իր եղբորը։

Երիտասարդների միջև առաջացած նուրբ ու գեղեցիկ զգացումը վերաճել է մեծ սիրո, իսկ վերջերս երիտասարդները որոշել են նշանադրվել։

Նրանք նշանադրվել են համեստ ու սիմվոլիկ արարողությամբ։ Համացանցում տարածվել են զույգի նշանադրության առաջին կադրերը։
Մաշայի և Արմանի նշանադրության առիթով համացանցային տարբեր հարթակներ ողողվել են ջերմ շնորհավորական խոսքերով, որոնց սիրով միանում ենք նաև մենք։