Եթե դուք երազում եք Ամերիկա գնալ՝ որ հարստանաք, ապա․․․

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը գրում է․ «Եթե դուք ապրում եք Հայաստանում ու երազում եք Ամերիկա գնալ՝ որ հարստանաք, ապա ես ձեզ մի հարց ունեմ։ Քանի՞ հայ մարդ եք ճանաչում, որ ապրում է Ամերիկայում։

 
Եթե դուք երազում եք Ամերիկա գնալ՝ որ հարստանաք, ապա․․․

Եվ նրանցից քանի՞սն է, որ տարիներով Հայաստանում չի եղել (շատերը՝ տասնյակ տարիներով Հայաստան չեն եկել)։ Գիտե՞ք ինչու չեն գալիս Հայաստան։ Կարծում եք՝ ժամանա՞կ չունեն։ Ունեն։

Կարծում եք չե՞ն կարոտում։ Կարոտում են, մեռնում են կարոտից, գիշերները չեն քնում, լացում են, երազում Հայաստանն են տեսնում…

Եթե դուք երազում եք Ամերիկա գնալ՝ որ հարստանաք, ապա․․․

Ուրեմն ինչու՞ չեն գալիս։ ՓՈՂ, բարեկամներ։ Փող չունեն՝ ահա թե ինչու չեն գալիս։

Տարվա մեջ չունեն հավելյալ 10-20 հզ դոլար, որ տարեկան գոնե երկու անգամ ընտանիքով գան Հայաստան, կարոտները առնեն գնան։ Ապրում են ծայրը ծայրին հասցնելով՝ կա՛մ աղքատ են, կա՛մ միջին խավ։

 
Եթե դուք երազում եք Ամերիկա գնալ՝ որ հարստանաք, ապա․․․

Որովհետև հարստանալը որոշվում է ոչ թե Հայաստանով, Ռուսաստանով կամ Ամերիկայով, այլ ֆինանսական կրթությամբ։ Կարելի է Հայաստանում լինել հարուստ՝ ինչպես ես և շատերը, և Ամերիկայում՝ չլինել հարուստ՝ ինչպես արտագաղթած հայերի մեծ մասը»։

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: