Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի մեջ Ն. Փաշինյանը նշել էր, որ ինքը որոշակի ակնկալիքներ ունի ֆրանսիական իշխանություններից, այն է՝ ֆրանսիական իշխանությունները կճանաչեն Արցախի Հանրապետությունը:

Մինչ ֆրանսիական ղեկավարությունը՝ ի դեմ նախագահի ընդգծված հայանպաստ դիրքորոշում են դրսևորում, ֆրանսիական մի շարք քաղաքներ ու քաղաքային խորհուրդներ հանդես են գալիս մասնավոր հայտարարություններով և օժանդակության տրամադրմամբ:

Ֆրանսիական Դեսին֊Շարպիոյի քաղաքապետ Լորընս Ֆոտրայի նախաձեռնությամբ քաղաքապետարանի շենքում երկրի ու քաղաքային դրոշների կողքին ծածանվում է նաև Արցախի դրոշը:

Ֆրանսիական մեկ այլ քաղաքի՝ Ալֆորվիլի քաղաքային խորհուրդն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որ իրենք ճանաչում են Արցախի Հանրապետությունը: Այս մասին ր սոցհարթակում հայտարարություն է հանրայնացրել տվյալ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը:

Նա իր հայտարարության մեջ Գ. Խաչիկյանը նաև տեղեկացրել է, որ քաղաքային խորհուրդը պատրաստվում է հանդես գալ արցախցիներին աջակցելու լայնածավալ գործունեությամբ: Առաջիկայում նախատեսվում է օգնության մեծ չափաբաժին տրամադրել Արցախին:

Գ. Խաչիկյանի սոցհարթակային սույն հայտարարությունը՝ վարը:
Le Conseil municipal d’Alfortville vient de voter un vœu à l’unanimité : reconnaissance de la République du Haut…
Опубликовано Garo Khachikian Четверг, 8 октября 2020 г.