Փիթսբուրգ քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) կատու հիշեցնող արարած էր հայտնաբերվել։

Անասնաբույժները չգիտեին, թե որտեղից պետք է սկսել, երբ այդ կատվին նրանց մոտ բերեցին:
Մի օր այդ խեղճ կատուն անխնամ է մնացել, երբ նրա տերը ՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող, դադարել է խնամել նրան։ Կենդանին ստիպված է եղել ապրել իր մեջքին ծանր խճճված բրդով։ Ժամանակի ընթացքում այդ բուրդը վերածվել է հսկայական փնջի։ Վերջերս կատուն վերջապես հայտնվել է Փիթսբուրգի կենդանիների ապաստարանում, երբ նրա տերը գնացել է ծերանոց։
Պոլ Ռասելը, ով Հիվանդին ծանոթն է, սկսել էր խնամել կենդանիներին, ավելի ճիշտ ՝ Սիամ մականունով մեկ կատվին։ Հեյդեյ անունով կատվազգիների ընտանիքի երկրորդ ներկայացուցչի գոյության մասին տղամարդը չի իմացել, քանի դեռ հարեւանները նրան չեն պատմել, որ լքված տան կենդանիները երկուսն են: Այդ ժամանակ Ռասսել փնտրել և տեսել է ինչ-որ բրդոտ մի բան, միայն մոտավոր կերպով հիշեցնող կատու:

Տղամարդը բռնել է կատվին եւ նրան տարել կենդանիների ապաստարան, որտեղ ընդհանուր անզգայացման տակ նրանից ավելի քան մեկ կիլոգրամ բուրդ են կտրել:

Այսպիսի տեսք կատուն ունեցավ առանց իր բրդյա բեռի:
Այժմ նա իրեն շատ ավելի լավ է զգում: Հուսով ենք, որ նա շուտով կգտնի նոր տուն եւ նոր հոգատար խնամող:
