Այժմ պատրաստենք մեր «Նարինջը»։

Պահանջվող մթերքները։
700 գր. թթվասեր՝ 20 % յուղայնությամբ
300 գր. Կրեկեր՝ կտավատի սերմերով
25 գր. արագ լուծվող ժելյատին
1 տուփ նարնջի ժելե
1 ճ/ գ շաքարավազ
1 տուփ վանիլ
Պատրաստման եղանակը։
Ժելյատինը լցնում ենք 150 մլ տաք ջրի մեջ և թողնում մինչև ուռչի։ Ժելեն լցնում ենք 300 մլ տաք ջրի մեջ: Մանրացնում ենք կրեկերը։ Նարինջը կտրում ենք երկարությամբ և շարում կաթսայի մեջ, լցնում ենք ժելեն։ Դնում ենք սառնարանի մեջ։ Թավայի կամ կաթսայի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ենք շաքարավազը, վանիլը և լավ հարում։Այնուհետև այս զանգվածի վրա լցնում ենք սառած ժելյատինը և կրեկերը և նորից հարում։Նարնջի վրա լցնում ենք թթվասերով խառնված ժելեն և դնում ենք սառնարանի մեջ՝ մինչև ամբողջովին սառչի։
Պատրաստի տորթը կաթսայից տեղափոխում ենք ափսեի մեջ, նախքան տեղափոխելը կաթսան դնում ենք տաք ջրի մեջ, որպեզսի ժելեն պոկվի և շուռ ենք տալիս ափսեի մեջ։
Ահա և մեր հրաշքը պատրաստ է։ Բարի ախորժակ։