Կրեմով նուրբ տորթ մրգերով և հատապտուղներով: Այս տորթին յուրահատուկ հմայք է տալիս անսովոր համը՝ կրեմով և բերանի մեջ հալչող նուրբ բիսկվիտով:

Բաղադրությունը
Բիսկվիթ
7 ձու սենյակային ջերմաստիճանի
1 բաժակ (200 գր) շաքարավազ
1 բաժակ (144 գր) ցորենի ալյուր
1/3 բաժակ (50գր) եգիպտացորենի կրախմալ
Կրեմ
500 մլ հարած սերուցք՝ 30 % յուղայնությամբ և սառեցրած
250 գր. պանիր մասկարպիոնե կամ Ֆիլադելֆիա
5 ճ/գ շաքարի փոշի
Մրգային հավելումներ
300 գր տվյալ սեզոնի կամ սառեցված ցանկացած հատապտուղներ
2 բանան
2 կիվի
100 գր. շոկոլադե չիպս
ելակի մուրաբա
Շերտերը ցայելու հեղուկ
Մրգային թեյը թրմել և սառեցնել, խառնել 1 թ/գ լիմոնի հյութ
Կամ լիկյոր ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Տաքացնել ջեռուցը մինչև 180 աստիճանԱլյուրը լցնել կրախմալի հետ և խառնել: Անջատել ձվի սպիտակուցները դեղնուցներից։ Սկսում ենք հարել սպիտակուցը ՝ հարիչի ամենացածր աստիճանով։Գդալով դանդաղ ավելացնում ենք շաքարավազը և վանիլը։ Հարում ենք մինչև պնդանալը։Երբ սպիտակուցը լավ պնդանում է, ընթացքում ավելացնում ենք ենք դեղնուցները և շարունակում խառնել։
Անջատում ենք հարիչը և սպիտակուցային զանգվածի մեջ ավելացնում ենք ալյուրը՝ գդալով զգուշորեն խառնելով վերևից ներքև։ Պատրաստի խմորը լցնում ենք ֆորմայի մեջ ( 21 սմ)։ Բիսկվիթը ուղարկում ենք 190_200 ջերմաստիճանի ջեռոցում, եփվելու է 20_25 րոպե։ Կարևորը ջեռոցը չբացել բիսկվիթի եփվելու ժամանակ, թե չէ այն փքված չի լինի ։ Երբ ժամանակը լրանում է, հանում ենք բիսկվիթը շուռ տալիս ափսեի կամ տորթիկի ամանի մեջ և թողնում սառի։ Բիսկվիթի թխման բոլոր կանոններին հետևելու դեպքում, այն ստացվում է շատ համեղ։ Այն կարող է հիանալի հիմք դառնալ տորթի, թխվածքների և աղանդերի համար։ Բիսկվիթը կարելի է բաժանել 3 հավասար մասերի։
Պատրաստում ենք կրեմը
Կրեմի համար նախատեսված բոլոր մթերքները լցնում ենք մեկ ամանի մեջ և հարում 20_25 րոպե մինչև դառնա միասեռ զանգված։
Տորթը հավաքելու համար բիսկվիթը բաժանում ենք 3 հավասար շերտերի և թեյով ցայում ենք յուրաքանչյուր շերտը։
Շերտերի վրա լցնում ենք մուրաբան, այնուհետև մրգերը և ծածկում 1/3 ը կրեմով։Այնուհետև նույնը կրկնում ենք մյուս շերտերի հետ, զարդարում ենք տորթը մեր ուզած ձևով
Բարի ախորժակ: