Մի քանի ամիս արդեն անցել է այն օրվանից, երբ մահացել է Սթիվ Գրեյգի սիրելի շունը:

Բայց նա երկար ժամանակ դեռ շատ ճնշված էր իրեն զգում: Այդ ժամանակ տղամարդը որոշել էր, որ կարող է երջանիկ կյանք պարգևել ինչ-որ այլ շանը։ Բայց ոչ միայն մեկին:
Սթիվը գնաց տեղական անօթեւան կենդանիների ապաստարան վատ վիճակում գտնվող մի ծեր շուն վերցնելու համար, որը ունի նվազագույն շանսեր գտնել նոր տուն, քանի որ սովորաբար ծեր շներին գրեթե երբեք չեն վերցնում ապաստարաններից:
Այժմ Գրեյգը 9 ապաստարաններից վերցրած շներ ունի, նա իր Instragram-ի էջում ամեն օր կիսվում է նոր լուսանկարներով իր 478 հազար հետևորդների հետ:

Ամեն օր Սթիվը արդնանում է առավոտյան 5-ին իր ամբողջ մեծ ընտանիքին նախաճաշ պատրաստելու համար: Շների մեծ մասը սնվում է հատուկ դիետաներով։ Ամեն օր նրանք զբոսանքի են դուրս գալիս, այցելում են անասնաբույժին:

— Ուր էլ որ նստեմ կամ պառկեմ, այնտեղ անպայման կլինեն 3-4 կենդանիներ, որոնք ինձ ավելի են մոտենում, – գրում է Գրեյգն իր Instagram-ում:
Նա պատմում է, որ այս կենդանիները նորից ապրելու ցանկություն պարգևեցին նրան, մի մեծ սեր և երջանկություն:

Գրեյգը նաև ունի Բիկինի անունով խոզ, ինչպես նաեւ երկու բադ, աղավնիներ, կատուներ եւ մի քանի հավ: Այս պահին նա ընտանի կենդանիների համար այլեւս տեղ չունի, սակայն ապագայում տղամարդը մտադիր է ապաստան տալ եւս մի քանի ծեր շներին: Ի վերջո, սերը տարիք չի տեսնում:
