Դա տեղի է ունեցել ամերիկյան Ալաբամա նահանգում։

Դեկտեմբերյան ցուրտ առավոտյան մի տղամարդ զբոսնում էր անտառում եւ միանգամից 6 փոքրիկ ճաղատ լակոտ էր հայտնաբերել։ Խղճուկ ձագերը շատ վատ տեսք ունեին, գրեթե սարսափելի:
Նրանք սեղմված էին միմյանց, որպեսզի ինչ-որ կերպ տաքանան:
Տղամարդուն պարզ է դարձել, որ շուն-մայրը կողքներին չէր։ Եւ ձագերը կարող են սատկել ցրտից և սովից:
Նա վերցրեց անօթեւան կենդանիներին և նրանց բերեց ապաստարան:

Շները հայտնվեցին մասնագետների ձեռքում: Անասնաբուժները զարմացած էին կենդանիների վատ տեսքից, նրանք նույնիսկ դժվարանում էին հասկանալ, թե որ ցեղատեսակի են նրանք:
Սկզբում անասնաբուժները զբաղվեցին նրանց մաշկային հիվանդություններով, հետո տարբեր ընտանիքներ վերձրեցին ձագերին և երկար խնամքի արդյունքում շները կարողացան վերականգնվել:

Նոր տերերը շարունակում էին կատարել բուժական պրոցեդուրաներ և կերակրել նրանց։ Նրանք ակտիվորեն սկսեցին ձեռք բերել քաշ եւ որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ դա ոչ թե կոկեր-սպանիել ցեղատեսակի շներ են՝ ԴՆԹ-ի շնորհիվ պարզվեց, որ դրանք Պիրենեյան Լեռնային շան զտարյուն լակոտներ են:
