Այս քաղցրավենիքը շատ համեղ է և արագ պատրաստվող ։

400 գր կաթնաշոռ
1 բաժակ ալյուր,
2 ձու, աղ
2 ճ/ գ շաքարավազ
3 ճ/ գ բուսայուղ
Կաթնաշոռը, ձուն և ալյուրը լավ խառնել, ավելացնել աղ, շաքարավազ, կարելի է նաև չամիչ ավելացնել։ Ստացված զանգվածից պատրաստել փոքրիկ բլիթներ, 5_6 րոպե բոլոր կողմերից տապակել նախապես տաքացրած բուսայուղում։ Տապակած պանրիկները շարել ափսեի մեջ , ըստ ցանկության վրան լցնել մուրաբա, հալեցրած շոկոլադ, թթվասեր կամ մեղր։