Սիմոն Հովհաննիսյանը մի տեսանյութ է հանրայնացրել, որը նկարահանել է նոյեմբերի 10-ի առավոտյան՝ արցախյան դիրքերում, երբ վարչապետն արդեն ստորագրել էր տխրահռչակ համաձայնագիրը: Նա դիրքերից ցույց է տալիս այն պայմանները, որի մեջ պայքարել են հայ նվիրյալ զինվորները:

Ս. Հովհաննիսյանը ցավով է նշում, որ հայկական կողմի դիրքերը շատ տխուր վիճակում են, անսարք, առանց պաշտպանական որևէ հարմարության, մինչդեռ իրենց դիմաց գտնվող հակառակորդը ոչ միայն մի քանի անգամ ավելի հզոր տեխնիկա ունի, այլև գտնվում է շատ ավելի հարմարավետ դիրքերում:

Ս. Հովհաննիսյանը մեղադրում է ղեկավարությանը, ովքեր երեսուն տարի շարունակ ոչ միայն ըստ պատշաճի չեն զբաղվել տեխնիկայի հարցերով, այլ նաև չեն լուծել դիրքերում տարրական պաշտպանական հարմարություններ ստեղծելու խնդիրները:

Ս. Հովհաննիսյանը մեծ ցավով է արձանագրում իրողությունը, խոսում է հրամանատարական կազմի բացթողումների, նվիրյալ պաշտպանների մենակ մնալու և այլ էական փաստերի մասին, ինչն էլ պարտվելու պատճառ է հանդիսացել: