Երեկ տեղի ունեացավ հայերի կողմից, ինչպես նաև ամբողջ աշխարհում սիրված և ճանաչված հայ ֆուտբոլիստ, Արսենալի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան արարողությունը:

Տարիներ շարունակ նրա երկրպագուներին , հատկապես, աղջիկներին, հետաքրքրում էր, թե ով կնվաճի հայտնի ֆուտբոլիստի սիրտը, ֆուտբոլիստի մասին հյուսվում էին բազմաթիվ սիրային պատմություններ, բայց ոչ ոք դեռևս չգիտեր, որ այդ երջանիկը Բեթթին է՝ հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը:

Նրանք, ըստ տարբեր աղբյուրներից եղած տեղեկությունների, արդեն ընկերություն էին անուն երկար ժամանակ՝ ուղղակի սկզբում այն գաղտնի էր պահվում:

Ինչպես յուրաքանչյուր հայտնի մարդու հարսանեկան արարողություն, այն նույնպես գտնվւմ էր հասարակության ուշադրության կենտրոնում: Համացանցը ողողված է շնորհավորանքներով և բարեմաղթանքներով:
Մխիթարյանը հենց հարսանիքի օրը որոշեց երկրպագուների հետ կիսվել իր հարսանեկան լուսանկարներից մի քանիսով, իսկ այսօր ահա մենք պատիվ ունենք վայելելու տեսանյութը:


Հուսով ենք, որ Հենրիխի և Բեթիի փոքրիկ նորաստեղծ ընտանիքի երջանկության մասին պատմող լուսանկարներին մենք հաճախ կծանոթանանք նաև ապագայում, իսկ այժմ առիթից օգտվելով, գեղեցիկ զույգին մաղթում ենք երջանկություն և համատեղ բարձունքներ: