Լրագրող Կարպիս Փաշոյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Վարչապետի հրաժարականն այս ճակա տագ րական պահին չի կարելի պահանջել։ Եվ ոչ թե նրա համար, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ո՛չ, նրա ճակատագիրն այս պահին ինձ ամենաքիչն է մտահոգում։

Պարզապես նրա հեռանալու պարագայում երկիրն անիշխանության է մատնվելու, քանի որ որևէ մեկն այս իրավիճակում չի կարող պատասխանատվություն ստան ձնել։ Նորից եմ կրկնում՝ վարչապետը պետք է խոսի ժողովրդի հետ, ներկայացնի եղելությունը և ըստ դրա կո շտ որոշումներ կայացնի։

Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ։ Ես չեմ պահանջում որևէ մեկի հրաժ արականը, ես չեմ պայ քարում իշխանության դեմ, խու ճապ և բարոյալքություն տարածելու միտում չունեմ։

Ընդամենն առաջարկում եմ, որ իշխանությունը խոսի ժողովրդի հետ և հաղթանակի պատրանքների փոխարեն ներկայացնի օբյեկտիվ իրականությունն ու ժողովրդին նախապատրաստի այս կամ այն ճանապարհային քարտեզին։ Մարդիկ պետք է հասկանան, թե ինչ է կատարվում և ինչ կարող է սպասվել։ Ընդամենը սա»։