Բնակարանի ինտերիերի պլանավորման ժամանակ մենք հաճախ մոռանում ենք կարևոր մանրուքների մասին, վազում ենք ժամանակավոր թրենդների հետևից կամ չենք մտածում այն մասին, որ ինչ որ թրենդային նկարը, որը սկզբնապես եղել է մեր սենյակի զարդարման պլանների մեջ, կարող է ամբողջովին փչացնել սենյակի տեսքը: Միևնույն ժամանակ սենյակի գունավորությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ անձի տրամադրության ձևավորման և ինքնազգացողության վրա: Քանի որ տունը համարվում է մեր հիմնական կացության և հանգստի վայրը, մենք պետք է առավել ևս ուշադրություն դարձնենք այն բանի վրա, թե ինչպես է ձևավորված տան ինտերիերը:
Մենք որոշեցինք այս օրինակներով ցույց տալ, թե ինչն է ազդում տան մեջ առավել լավ հարմարավետություն ստեղծելու վրա:
1.Ճիշտ վայրերում հոսանքի վարդակների բացակայությունը:

Բնակարանի կառուցման պլանավորման ժամանակ, մենք ոչ միշտ ենք ուշադրություն դարձնում վարդակների ճիշտ տեղակայման վրա: Ի դեպ առաջին հայացքից մանրուք թվացող այդ հանգամանքի վրա շատ քչերն են ուշադրություն դարձնում: Եվ քանի որ ամեն անգամ չէ, որ ձեր տան հեռուստացույցը հարմար է դնել վարդակին մոտ, ձեր տան մեջ հայտնվում են երկարացման մալուխներ, որոնք փչցնում ենք տան տեսքը: Այդ իսկ պատճառով կարևոր է վարդակների ճիշտ տեղակայումը տան մեջ:
2. Էժան ամանեղենը

Հասարակ և էժան ամանեղենը որ միայն փչացնում է տան ինտերիերը, այլ նաև տրամադրությունը: Հասկանալի չէ ինչու շատերը ամեն օր չեն օգտագործում գեղեցիկ ամանեղեն ամեն օրվա համար, այլ այն պահպանում են որևէ կարևոր իրադարձության համար: Ին՞չ է հարկավոր անել, վաղուց ժամանակն է ազատվել մանր մունր էժան ամանեղենից և գնել նորն ու գեղեցիկը և այն օգտագործել ամեն օր:
3. Տարբեր տրամաչափի և գույնի ծաղկամանները

Շատ շատերը սիրում են տան մեջ կամ պատշգամբում ունենալ սեփական ծաղկանոցը, բայց չգիտես ինչու գեղեցիկ ծաղիկները չեն նայվում այնպես, ինչպես կուզենայինք: Պատճառը տարբեր տրամաչափի և պլաստմասե ծաղկամաններն են: Ծաղկամնները կարող են լրջորեն վնասել ինտերիերի տեսքը, մանավանդ երբ խոսքը գնում է էժան ծաղկամանների մասին: Ի՞նչ է հարկավոր անել, շատ կարևոր է, որպեսզի ծաղկամանները չլինեն պլաստմասայից, այլ ներդաշնակորեն համապատասխանեն միմյանց և լինեն առավել գեղեցիկ նախշերով: