Ինչպես հայտնի է, այսօր սգո արարողություն է տեղի ունեցել Գյումրիում, որին մասնակցել է նաև երկրի ղեկավարը: Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ Գյումրու թեմի առաջնորդ Մ. Աջապահյանը հրաժարվել է վարել արարողությունը՝ մեկնաբանելով դա այն հանգամանքով, որ վարչապետին իրենը չի համարում:

Այս թեմայի առնչությամբ Անի Քոչարը գրել է հետևյալը. «Չենք դադարում զարմանալ… Եթե անկեղծ, ապա սա անամոթություն և անաստվածություն է: Նախ այդ հոգեհանգստի կարգը վարչապետի համար չէր կատարելու, այլ ի հիշատակ երկրաշարժի զոհերի:

Եվ հետո, քրիստոնեությունը բոլորովին այլ վարվեցողություն է քարոզում և հոգևոր հայրերն անգամ ծանր հանցագործների համար կալանավայր են այցելում, հոգևոր կարգ մատուցում կամ հոգևոր զրույցներ վարում:

Այս ինչ է կատարվում մեր երկրում: Ոչ մեկ իր տեղում չէ, ոչ մեկ իր առաքելության և կոչման տերը չէ: Այս ինչ ամենաթողություն է:

Հ.Գ. նախկին հшնցшգործներին լավ ծառայում էր: Հոգևորը գոնե չխառնեն քաղաքականությանը»: