Ռուսական Պետդումայի պատգամաբվոր Կ. Զատուլինը կոշտ պատասխան է տվել ռուսական հեռուստահաղորդմանը հյուրընկալած ադրբեջանցի հայտնի գրող Չինգիզ Աբդուլլաևին:

Նա քննադատել է ադրբեջանական կողմի վարած քաղաքականությունը՝ բերելով հիմնավոր փաստեր այն մասին, որ այդ երկիրն ամեն կերպ սուտ տեղեկություններ է հրապարակում ընթացիկ մшրտшկան գործողությունների մասին:

Կ. Զատուլինն իր խոսքում վստահաբար նշում է, որ ինքն ունի հավաստի տվյալներ, որ ադրբեջանական տարածքում կան թուրքական արտադրության թռչող անօդաչու սարքեր: Նա իր խոսքը կառուցում է՝ շեշտելով, որ ինքը ոչ ոքի դիրքորոշումը չի պաշտպանում, այլ պաշտպանում է իրական փաստերն ու ճշմարտությունը:

Ցավակցելով Գյանջայի դեպքերի արդյունքում տուժածներին՝ Կ. Զատուլինը հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը օրեր շարունակ թիրախավորել է արցախյան բնակելի քաղաքները և եկեղեցական կառույցը, ինչը անընդունելի է:

Համադրելով ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ Կ. Զատուլինը խորհուրդ է տալիս գոնե դրանք համաձայնեցնել միմյանց հետ, որ անհամապատասխանություններ չառաջանան: Կ. Զատուլինի ամբողջական ելույթը՝ վարը:
Жесткий ответ депутата Государственной Думы Константина Затулина на речь азербайджанского писателя Чингиза Абдуллаева.Источник: "60 минут по горячим следам (вечерний выпуск в 17:25) от 12.10.2020"
Опубликовано Asekose Понедельник, 12 октября 2020 г.