Պատրաստեք սմբուկը այս բաղադրատոմսով, բոլորը կմտածեն, թե դա սպիտակ սունկ է:
Այս ճաշատեսակը պատրասվում է շատ հեշտ և հասարակ ձևով: Եթե դուք ոչ մեկին չասեք, որ դա սմբուկ է, բոլորը կմտածեն, որ այն սպիտակ սունկ է: Ստացվում է նուրբ և շատ համեղ:

Դե ինչ սկսեցինք: Սմբուկները լվանալ և կտրել շատ բարակ օղակների, որից հետո կտրտել բարակ գծերով: Կտրտած սմբուկը լցնել ամանի մեջ:
Մեկ ուրիշ ամանի մեջ ջարդել ձուն և այն հարել պատառաքաղով: Սմբուկի վրա աղ և պղպեղ լցնել, նրան ավելացնել ճզմած սխտորը և ձուն և լավ խառնել:
Լավ տաքացված թավայի մեջ լցնել յուղ և սմբուկով զանգվածը: Տապակել միջին կրակի վրա մինչև պատրաստ կլինի:
Վերցրեք կրակի վրայից , թողեք մի քիչ սառրի և վայելեք այն:
Ճաշատեսակի պատրաստման մանրամսները դուք կարող եք նայել տեսահոլովակում:
Հետևեք հոլովակին այստեղ