Տիկին Յու Յուժենը (Yu Youzhen), չինական Յուհան քաղաքից, միլիոնատեր է: Ի դեպ, սովորական միլիոնատեր նրան դժվար թե կարելի է անվանել:

Վերջին 15 տարիների ընթացքում նա ամեն օր աշխատում է փողոցում հավաքարար, որպեսզի ցույց տա իր երեխաներին ծանր աշխատանքի անհրաժեշտությունը յուրաքանչյուր մարդու կյանքում, նույնիսկ, եթե նա ապահովված է մինչեւ իր վերջին օրերը:

Տիկին Յուն, ով իր ունեցվածքն կառուցել է անշարժ գույքի ոլորտում, տեղավորվել է աշխատանքի որպես հավաքարար։ Չնայած այն հանգամանքին, որ նա ունի 17 բնակարան եւ նրա կապիտալը չափվում է միլիոններով, Յու Յուժենը ամեն օր արթնանում է առավոտյան 3-ին, որպեսզի դուրս գա աշխատանքի, որի համար նա ստանում է ամսական ընդամենը 1420 յուան (մոտ 230 դոլար):

Ինչպես պատմում է կինը տեղի լրագրողներին, այդ քայլին շարժառիթ է եղել այն, որ նա դարձել է այն բանի ականատեսը, թե ինչպես են իր հարուստ ծանոթներից շատերի երեխաները իրենց ամբողջ փողերն վատնում մոլախաղերի եւ թմրանյութերի վրա:
— Ես ուզում էի օրինակ ցույց տալ որդուս ու աղջկաս: Մարդը չի կարող պարզապես տանը նստել ու «ուտել» իր ճակատագիրը, — ասում է Յուն։
Ի դեպ, նրա երեխաները այժմ աշխատում են՝ որդին աշխատանքի է ընդունվել որպես վարորդ, ամսական 2000 յուան (մոտ 320 դոլար) վաստակելու համար, իսկ դուստրը ՝ գրասենյակային աշխատող, ամսական 3000 յուան (մոտ 480 դոլար) աշխատավարձով:
