Արցախյան հողում տիրող իրավիճակի վերաբերյալ ռուսաստանյան նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույժ կարևոր հայտարարություն են տարածել։

Երեք հզոր պետությունների նախագահները կոչ են արել հայկական և ադրբեջանականկողմերին դադար տալ գործողություններին և վերսկսել բանակցությունները՝ Մինսկի խմբի աջակցությամբ։ Բանակցությունները հարկ է առանց նախապայմանների ու բարեխիղճ կերպով վարել, որպեսզի իրավիճակը կարգավորվի։

Հայտարարությունից հետո բոթ եկավ․ Մարտունիում աշխատող ֆրանսիացի լրագրողներն են վի րավորում ստացել՝ ադրբեջանական հրե տակոծ ությունից։ Նրանցից մեկն այս պահին Մարտունիում վիրահատվում է, իսկ մյուսը տեղափոխվել է Ստեփանակերտ՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Դրանից հետո կոշտագույն պատասխան է ստացվել նախագահ Մակրոնից, որը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Ֆրանսիան փաստեր ունի՝ Թուրքիայից սիրիացի իս լա միստները մասնակցում են մար տական գործողություններին»,- նշել է նախագահը։

Թուրքական կողմը մերժողական հայտարարություններ է տարածել։