Ակտիվիստ Մանուել Մանուկյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

«Պարո՛ն Նախագահ, ես որպես պատե րազմի առաջին օրերից առաջնագ ծում եղած զի նվոր, դիմում եմ Ձեզ, որ կանխեք Քաղաքացիական պատե րազմը, Նիկոլ Փաշինյան անձը, ով զբաղեցնում է ՀՀ վարչապետի աթոռը, սթափ չէ և երեկ քաղաքացիական պատե րազմի կոչ է արել։ Այս ամենը հաստատել է մարդու իրավունքների պաշտպանը։

Պետության այս ծանր և ճակատագրական պահերին, դուք պարտավոր եք կանգնեցնելու նոր արյ ունահեղ ությունները։ Մեր ազգը շատ ցա վեր է տեսնում, թույլ մի տվեք Նիկոլը կրկնապատկի այն, ազգի և ողջ պետության կործանում, թույլ մի տվեք։

Շտապ դադարեցրեք ՀՀ վարչապետի լիազորությունները և հեռացրեք նրան։ Նիկոլը պարտված, հողերը ծախած ղեկավար է, և նա ունի լուրջ հոգեբանական խնդիրներ։ Ես ակնկալում եմ Ձեր կողմից կոնկրետ քայլեր»։