Երաժիշտ Արա Գևորգյանն իր սոցհարթակում մի գեղեցիկ ստեղծագործություն է նվիրել զինվորներին՝ այդկերպ իր շնորհակալությունը հայտնելով նրանց իրենց արած սխրագործությունների համար:

Այս օրերին շատ ստեղծագործողներ են մեր հերոսներին ոգեշնչող խոսքով հանդես գալիս: Իսկ առհասարակ, բոլորս էլ հասկանում ենք, որ խոսքերը չեն բավարարում արտահայտելու մեր սրտի ու հոգու զգացածը:

Արա Գևորգյանն իր ստեղծագործության մեջ արժևորում է մեր զինվորների ամենօրյա ծառայությունը, այն, թե ինչպես են նրանք արթուն մնում, որ մյուս բոլորը կարողանան հանգիստ քնել:

Դեռ ամռանը գրված այս բանաստեղծության մեջ երգահանը զինվորին վստահեցնում ու խոստանում է, որ հարկ եղած դեպքում բոլորը դուրս կգան ու կսատարեն իրենց: Նա չէր սխալվում: Տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց այդպես էլ եղավ:

Երգահանը նշել է, որ ստեղծագործությունը գրել է հունիսի իննին: Հիշեցնենք, որ Ա. Գևորգյանի որդին նույնպես զինվոր է. նա զինվորագրվել է ամռանը: Ա. Գևորգյանի ստեղծագործությունը՝ վարը:
