Լուսանկարիչ Պիտեր Ֆանտը 9 տարիարունակ նույն ժամին և նույն տեղում նկարում էր լուսանկարներ: Ավելի ուշ նա նկատեց, որ կադրում հայտնվում էին նույն մարդիկ և որ նրանք նույնն էին, ինչ որ նախորդ նկարներում: Այսպես ծնվեց ֆոտոպրոեկտը ՝ << 42-րդ և Վանդերբիլդի պողոտայի անկյունում>>: Մենք որոշեցինք կիսվել այդ նկարների հետ, որոնք դե ժավյույի տպավորույթւոն են թողնում:

Այս նկարը ստեղծվել է Նյու Յորքում 2007-2016 թթ 08:30 և 09:30 սահմաններում: Խմբագրելով ամենօրյա նկարահանումները, լուսանկարիչը հետևում էր, թե ինչպես են անընդհատ կադրի մեջ հայտնվող մարդիկ երկար տարիների ընթացքում կրկնում նույն գործողությունները :
Փողոցային լուսանկարչությունը անկանխատեսելի է և անակնկալներով լի: Մենք հազվադեպ ենք գիտակցում, որ երկար տարիների ընթացքում կատարում ենք նույն գործողությունները, ուտում նույն կերակուրը, միևնույն խանութից սուրճ ըմպում, կրում ենք նույն սարնվածքը և նույնիսկ նույն գույնի հագուստ հագնում:

Ովքե՞ր են այս մարդիկ: Նրանք ուրա՞խ են, թե տխուր: Ընդհանրապես դա նշանակություն չունի, նրանք նույնպիսի սովորական մարդիք են, ինչպես և մենք:

Ողղակի նրանք սովորական մարդիկ են, ովքեր գնում են իրենց ամենօրյա առավոտյան գործերով, շտապում են իրենց աշխատանքին՝ կերտելով իրենց աշխատանքային օրը: Արդյո՞ք դա կարծրատիպերի, թե ավանդույթների հանդեպ հավատարմության արդյունք է: Յուրաքանչյուրը ինքն է ընտրում:

Այս կադրերին նայելով, կարելի է մտածել, թե նրանց միջև տարբերությունը մի քանի րոպե է, բոլորովին ո՛չ: Իսկ ձեր զգեստապահարանում շատ իրեր կա՞ն: Զարմանալի է, որովհետև մյուս նկարի մարդը տարիներ շարունակ նույնատիպ հագուստն է կրել:

Լուսանկարիչը նկատել է, որ առավոտյան շատերն ունեն նույն դեմքի արտահայտությունը, օրինակ նույն ակնոցները դրված են վերնաշապիկի գրպանում:

Հնարավոր է, լուսանկարիչը նայել է հազարավոր նկարներ, միմյանց նմանները գտնելու համար:

Մենք նույնիսկ կարող ենք մի փոքր խաղ խաղալ: Ինչ եք կարծում ո՞վ է այս տղամարդը, ինչո:վ է նա զբաղվում:

Իսկ այս գեղեցիկ աղջիկը ուսանո՞ղ է, թե ուսուցչուհի: Ով էլ, որ նա լինի նա միշտ երջանիկ է:

Եվ ի վերջո զգեստապահարանը յուրաքանչյուրի անձնականն է: Հիշենք, որ մարդկության ամենամեծ ուղեղներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, կրում էր նույն սև բարձրօձիքավոր սվիտերը, ջինսը և սպորտային կոշիկները, բայց դա չէր խանգարում նրան լինել այն , ինչ կար:Մենք չենք ճանաչում այս մարդկանց և հնարավոր է, որ նրանք Սթիվի պես չեն կենտրոնանում մանրուքների վրա:

Իսկ դուք ին՞չ եք մտածում այս լուսանկարների մասին, կիսվե՛ք ձեր կարծիքով մեկնաբանություններում