Թոմաս Մուրը ութ տարեկան է, հրաշալի տղա, ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից: Մի օր նա նկատեց, որ մայրը քիմիաթերապիայի ժամանակ մազերը կորցրած մի աղջկա մասին տեսանյութ է նայում: Եվ հետո մի մեծ գաղափար է առաջացավ նրա մոտ: Իսկ ինչ, եթե ինքը երկարացնի մազերը և նվիրի հիվանդ երեխաներին:

Նա չէր վախենում այլ երեխաների կատակներից եւ որոշում կայացրեց իր ծրագիրը իրականություն դարձնել: Տեսեք, թե որքան շատ են նրա մազերը, ցանկացած աղջկա դուր կգա նման խտությունը եւ երկարությունը:

Երեխան ասում է, որ իր միակ նպատակն է երջանկություն նվիրել այն աղջիկներին, ովքեր այդպիսի սարսափելի հիվանդության ճիրաններում էին հայտնվել:

Ի վերջո, երկու տարի անց Թոմասը կտրեց իր մազերը, եւ հիմա նրանք բավարար կլինեն երեք կեղծամների համար: Նրա մորաքույրը Twitter- յան իր էջում պատմեց այս պատմությունը, եւ այժմ ամբողջ Ինտերնետն ուրախանում է այս փոքրիկ տղայի հետ: Տղա, դու պարզապես ոսկի սիրտ ունես: