Չնայած տարբեր նախասիրություններին, հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մեկը կարողանա հրաժարվել համեղ եւ անուշահոտ պիցցա ուտելուց, պանով եւ քաղցր լոլիկով:

Բայց եթե դուք հատուկ սննդակարգ ունեք, ապա հիմա մենք, այս բաղադրատոմսում, կպատրաստենք պիցցա ոչ թե խմորով, այլ դդմիկից բլիթներով:
Համոզեցի՞նք ձեզ եփել այն: Սկսենք:
Դդմիկով մինի-պիցցան պատրաստվում է այդ բաղադրիչներից`

Դդմիկ-200-300 գ
Լոլիկ-60-70 գրամ (1-2 հատ)
Հավկիթ — 2 հ
Պանիր-150-170 գ
Թթվասեր -100-120 գ
Ցորենի ալյուր- մոտ 1 բաժակ
Սխտոր-1-2պճեղ (ըստ ճաշակի)
Արեւածաղկի յուղ-100 գրամ
Աղ-2 թ.գ.
Սեւ անուշահոտ պղպեղ
Պատրաստման գործընթացը:
1 Դդմիկները լվանում ենք և կեղեվազրկում: Ապա քերիչով անցկացնում ենք:
2 Ավելացնում ենք աղ, պղպեղ, հավկիթ, խառնում ենք

3. Ավելացնենք ալյուրը, խառնում ենք, պիտի ստացվի թույլ խմոր:


4. Յուղի վրա տապակենք բլիթները:

5 Մինչ պատրաստվում են պիցցաների հիմքերը, պանիրը քերում ենք:
6 Սխտորի պճեղները ճզմում, ավելացնում ենք թթվասեր, խառնենք: Ստացվեց մեր պիցցաների սոուսը:

7. Լոլիկը լվանում ենք հոսող ջրի տակ եւ բարակ օղակներով կտրատում:

8. Փայլաթիթեղը յուղում ենք, վրան շարում դդմիկով բլիթները, վրան քսում սոուսը, հետո դնում լոլիկները, վրան պանիրը քերած:

9. Դրեք ջեռոց, մոտ 180-200 աստիճանի տակ 22-24 րոպե:
