Հայ զինվորների մեծ քաջագործությունների մասին բացառիկ հիացմունքով ու փառահեղ հպարտությամբ են խոսում բոլոր նրանք, ովքեր այս օրերին առիթ են ունեցել անձամբ առնչվել նրանց հետ:

Քիչ չեն նաև մեր զինվորների հաջողության հիմնական նախապայմանի՝ հզոր ոգու դրսևորման գեղեցիկ կադրերը համացանցում:

Պետական մակարդակով հիացմունքի ու գնահատանքի առարկա լինելով՝ մեր զինծառայողներից շատերն արժանանումեն հերսոի պատվավոր կոչումների: Ռ. Պրազյանն ուշագրավ դիտարկումներ է արել մեր զինվորների մասին:

Նա գրել է. «Մի փոքր այն մասին, թե որն է մեր բանակի և թշնшմու բանակի տարբերությունը։ Մեր ուժը մեր հայրենասեր ու նվիրված զինվորներն են։

Որոնք ի տարբերություն թշնшմու զինվորների ստիպողաբար չեն ծառայում։ Ամեն մի զինվորի կյանք մեզ համար թանկ է, ինչպես որ սեփական որդու կյանքը։ Ես խոնարհվում եմ այս հերոսների և հերոսածին մայրերի առջև։

Որքան էլ, որ լարված է իրավիճակը, բայց մի ընկճվեք երբեք։ Պшտերшզմն է ծնում խաղաղություն»,- հրապարակումն ավարտել է Ռ. Պրազյանը: