Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որն այս պահին Արցախում է, կարևոր գրառում է կատարել։

«Բարի օր ընկերներ, եկել եմ ասեմ, որ մեր առաջին թշ նամին հենց մենք ենք, իսկ մասնավորպես մի կողմից մեր էյ ֆորիան, մյուս կողմից մեր խու ճապը, և ցանկացած շշուկից դրանց տատանման ծայրահեղ ամպլիտուդը:

Նման իրավիճակում և իրողություններում պետք է պահպանել բացարձակ սառ նասրտություն՝ անկախ ամեն ինչից։ Հիմա՝ հենց այս պահին, բոլորիս վրա աշխատում են մի քանի ֆրոն տով, թի րա խային աշխատում են, մի տրվեք սադ րիչ ապ ատեղեկատվությանը: Հիշե՜ք, որ եթե թի կունքը պինդ է, ուրեմն ճակատն ավելի ամուր է:

Եղեք՝ զու՜սպ, զգո՜ն, խելացի՜, սառնասի՜րտ, ձի՜գ, պի՜նդ, ամու՜ր, ուժե՜ղ, ինքնավստա՜հ, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, և իհարկե պարտադիր կաս կով, միասնական #Հաղթելուենք»,- գրել է նա։