Իրավապաշտպան Ժաննա Ալեկսանյան․ Մարդիկ ընկճախտի գրկում են ու պիտի խոսեն, որ ազատվեն։ Հուզմունքը կա ու սառը դատողությունը բնական է ետին պլան է գնում։

Երեսուն տարի հաղթությունը զգացել ենք ու այժմ մի հարվածով ասում ենք մերը չի, որևէ մեկը հանդարտորեն ունակ չի ընդունել։ Պետք չէ զսպել այդ էմոցիաները, որ արտահայտվում են։ Իշխանությունը պիտի հասկանար, որ հուզումներ պիտի լինեն։ Ժաննան ասում է, որ մերժում է այդ 17ի ասվածը, դա անտանելի է ուղղակի։

Իրենք մտահոգություններ չունեն։ Մենք տեսել ենք ոնց եք եղել իշխանություն ու էլ չենք ուզում։ Իրենք չունեն ընտրողներ, չեն էլ ունենա։ Իրենք ունեին սպասում, որ էսպես ավարտվեր ու ոտքի տեղ բացեին։

Հրահրողներին պետք է զսպել, զենքերով եկել են էստեղ ու այդ զենք ունենալու ազատությունը կա, որը պետք է շտապ հարցը լուծել։ Սա առիթ է հրահրումների։ Թող պատժվեն բոլոր հրահրողները։