Ակտիվիստ Մանուել Մանուկյանը հուզառատ գրառում է կատարել․ «Զո հվել է մի հզոր հրա ման ատար, զո հվել է իմ Սիրելի հրամ անատար ներից Վիգեն Մովսեսյանը։ Նա իսկական հրա մանա տար էր, նա ՄԱՐԴ էր մեծատառով։

Ճանաչեք, ժողովուրդ ջան, նա շատ չխոսող, բայց գործ անող մարդ էր, Անմահ հերոս, հրա մանա տարի համար օրինակելի տեսակ, հայրենիքի նվիրյալ։ Այսօրվա նման հիշում եմ, ամեն օր գումարտակը շարելիս գոռում էր՝ Մանուել ոնց ես։

Նա ոչ միայն հրամա նատար էր ինձ համար, այլ ավագ ընկեր, լավ Հայ, հարազատ մարդ։ Ախ հրամա նատար, մեծ ցավ եմ ապրում, որ քեզ նման հզոր հրամա նատար կորցրեցինք։

Աստված հոգիդ լուսավորի Հերոս։ Հանուն Ձեր նման տղերքի պարտավոր ենք ապրել և պայքարել, Հաղթելու ենք, անպայման հաղթելու ենք»,- գրել է նա՝ զետեղելով հրամանատարի լուսանկարը։