Հանրահայտ դերասան Սիլվեսթր Սթալոնեի մայրը՝ Ջեքի Սթալոնեն, մահացել է կյանքի իննսունիններորդ տարում։ Մահվան հանգամանքները հայտնի չեն։ Հավանաբար, մահվան պատճառը մեծ տարիքն էր։ Ժաքլին կամ Ջեքի Սթալոնեն ակտիվիստուհի էր։

Նա բազում տարիներ պայքարել է կանանց իրավունքների համար։ Ջեքին հաղորդում է վարել հեռուստատեսությամբ՝ նվիրված ֆիթնեսին, եղել է Glow ռեսթլինգային հաղորդման մենեջեր և պրոմոութեր։

Բացի այդ, Սթալոնեն մարզասրահ է բացել՝ նախատեսված միայն կանանց համար, որն անհասանելի էր տղամարդկանց։ Իննսունականների սկզբին սկսել է աստղաբանության գրքեր թողարկել և ակտիվորեն զբաղվել նման գործունեությամբ։

Ջեքին, չնայած մեծ տարիքին, շարունակել է ակտիվ կյանք վարել՝ զբաղվելով պիլատեսով։ Նա տեսանյութեր է պարբերաբար հրապարակել իր էջում։

Բացի Սիլվեսթր Սթալոնեից, Ջեքին ևս մեկ որդի ուներ՝ երգիչ Ֆրենկ Սթալոնեն։ Աստղաբանի դուստրը՝ երգչուհի Թոնի Դ՛ Ալտոն, մահացել է 2012ին՝ քաղցկեղային ախտի դեմ երկարատև պայքարից հետո։