Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է. Երջանկության ձգտումը համամարդկային զգացում է մարդկության հիմնական նպատակներերից է.

ՄԱԿ-ը 2012թ. որոշում է ընդունել մարտի 20-ը հռչակել երջանկության օր` նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներերից մեկն է: Այդ կապակցութեամբ երկրներին կոչ է ուղղած ու ջանքեր գործադրված, յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղղությամբ:
ՄԱԿ-ը՝ անդամ երկրներին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին եւ քաղաքացիական հասարակություններին, առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական եւ նման այլ ծրագրներով, ինչպես նաեւ այլ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով:

Երջանկության օրն առանձնացնելու գաղափարն, ի դեպ, Բուտան փոքրիկ երկրի բնակիչներինն է, որոնք համարվում են աշխարհի ամենաերջանիկ մարդիկ:
«Նոր տնտեսագիտական հիմնադրամ»ի վերլուծության տվյալներով` աշխարհի 151 երջանիկ երկրների ցուցակում Հայաստան 53-րդ տեղն է գրավում: «The Happy Planet Index (HPI)» ծրագիրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով Հայաստանի երջանկության ցուցանիշը կազմում է 46.0:

HPI-ն, հանդիսանալով կայուն բարեկեցութեան չափման աշխարհի առաջատար ծրագիր, ցույց է տալիս, թէ՝ աշխարհի երկրները որքանո՛վ կարող են երկար, երջանիկ եւ կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար: Երկրների դասակարգման ցուցանիշը կազմում է` հիմնվելով երեք չափանիշերի վրա.
- բնակիչների կյանքի միջին տեւողութիւն
- բարեկեցություն
- էկոլոգիական «հետք».
