Ճանապարհի եզրին աղջիկը տեսավ աղբի տոպրակ, որը շարժվում էր:
Այս դեպքը տեղի է ունեցել մի կնոջ հետ, ում անունը Մելիսսա Լոիս էր: Նա երկու տղաների մայր էր: Մի անգամ տղաները ոչ մի կերպ չէին հավաքում իրենց պայուսակները, որպեսզի մայրը նրանց դպրոց տաներ: Երբ վերջապես նրանք հավաքվեցին, արդեն ուշ էր, Մելիսսան ուշանում էր աշխատանքից: Նա ինքը երեխաներին տարավ դպրոց, իսկ ինքը կարճ ճանապարհով ուղևորվեց աշխատանքի: Այդ ճանապարհը անցնում էր ավանի միջով և այնտեղով հազվադեպ էր երթևեկությունը:

Երբ նա վարում էր մեքենան, ճանապարհի եզրին տեսավ աղբի մի տոպրակ, որը շարժվում էր: Նա կանգնեցրեց մեքենան և մոտեցավ տոպրակին: Բացելով տոպրակը, կինը արտասվեց: Այնտեղ նա գտավ փոքրիկ շնիկի, որին դրել էին աղբի տոպրակի մեջ և նետել ճանապարհի եզրին: Ինչքան մարդ պետք է անսիրտ լինի, որ այդպիսի բան անի կենդանի էակի նկատմամբ:

Մելիսսան շնիկին վերցրեց իր հետ և տուն տարավ: Երեկոյան նա երեխաներին ծանոթացրեց իրենց տան նոր բնակչի հետ, նրանք շատ ուրախացան՝ իրենց նոր ընեկրոջը տեսնելով: Շունիկը, պարզվեց շատ լավիկն էր, իսկ Մելիսսան շատ ուրախ էր, որ այդ օրը հենց այդ ճանապարհով վարեց մեքենան:
Նայեք հոլովակը ներքևում: