Իհարկե, Երևանը իրավմամբ կարելի է համարել հիասքանչ սրճարանների և ռեստորանների քաղաք: Սրճարաննե՞ր, ինչքան ուզեք, մկը մեկից գեղեցիկ, օրիգինալ լուծումներով, ֆրանսիական, իտալական , հայկական ինտերիերով: Երբեմն նունիսկ դուրս ես գալիս փողոց՝ քայլելու և հիանալու մեր նորաբաց սրճարանների դիզայնով կամ մի բաժակ սուրճ ըմպելու և վայելելու գեղեցիկ օրը:
Ասացինք կան սրճարաններ, ինչքան ուզե՞նք, բայց ահա երկնքում սրճարան, մենք չէինք պատկերացնի: Երևի նմանօրինակ հրաշք վայր Երևանում մեկ էլ Կուկուռուզնիկն է եղել՝ իր պտտվող սրճարանով, որի նկարներին նայելիս երանի ես տալիս տատիկիդ ու պապիկիդ, մայիկիդ և հայրիկիդ: Սակայն, ի ուրախություն մեզ, երիտասարդ սերնդիս համար ևս բացվեց օդում ճախրող ռեստորան, որտեղ ճաշելն ուղղակի բավականություն կպատճառի:
Եվ այսպես, տեղի ուենցավ Dine Sky ռեստորանի բացման պաշտոնական արարողությունը , որին ներկա է գտնվել առաջին տիկին Աննա Հակոբյանը: Հաստատապես կարող ենք ասել, որ այն կդառնա տուրիստների սպասված և սիրած վայրը:

Ինչպես նշեցինք ռեստորանի բացման արարողությանը ներկա է գտնվել նար Աննա Հակոբյանը, ով իր ֆեյբուքյան էջում կիսվել է տպավորություններով, գրելով. ՛՛Շուշանի հետ երեկ ներկա ենք գտնվել Dine Sky-ի՝ ռեստորան երկնքում, պաշտոնական բացման արարողությանը: Հայաստանում նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել երկրում արագ տեմպերով զարգացող տուրիզմն ու նրա հեռանկարները:՛՛
Ռեստորանի բացման արարողության նկարները ներկայացնում ենք ստորև:



