Հրանուշ Խառատյան. Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձացնելու համար.

Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձացնելու համար: Սա պատմական նյութ է: Մի շարք կարևոր հարցեր ճշգրտելուց զատ հաստատում է, նաև, որ ժողովուրդը այս կամ այն կերպ մոտավորապես հենց այսպես էլ պատկերացնում էր իրերի վիճակն ու մարդկանց հարաբերությունները:
Իսկապես լուրջ հարց է՝ Քոչարյանին հոկտեմբերի 27-ի կապակցությամբ հաստատումներ է անում՝՝ ՛՛Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգնաժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբիլիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք՛՛։
Իսկապես, հոկտեմբերի 27-ի փաստացի մարդածին աղետից հետո ոչինչ չարեց՝ հավանաբար շատ լավ իմանալով դեպքերի հետագա զարգացման ընթացքը, իսկ մարտի մեկի խաղաղ ցույցի ցուցարարների դեմ բանակ հանեց, կրակել տվեց քաղաքացիների վրա և արտակարգ դրություն հայտարարեց:
Համեմատելի՞ են իրավիճակները:
Հիշում ենք, չէ՞, ինչպես էր հոկտեմբերի 27-ից հետո օրեր շարունակ դեմքը վախից ծամածռվել: Բայց մեկ է՝ «գնաց Ստամբուլ և ստորագրությունը դրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ»: