Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հետս մի զինվոր կա պառկած հիվանդանոցում, դե գիշերը չենք կարողանում քնել, սկսեցինք դեսից դենից խոսել, պարզ դարձավ, որ տղան գնացել է ծառայության ,

մինչև հասել է հերթական արձակուրդի ժամանակը , կորոնավիրուսի համաճարակն է սկսվել , այնուհետև պաшտ երազմը, որի պատճառով տուն չի գնացել շատ երկար ժամանակ։ Գիշերը խոսակցության ընթացքում ասացի՝ ինչն ես ամենաշատը կարոտել , ասաց՝ գյուղս , գյուղիս փողոցները ,

թաղերը նույնիսկ ստոլբեքը, հավանածս աղջկա թաղը։ Գիշերը 3։30֊ի կողմերն էր արդեն, չեմ իմանում ինչ անցավ մտքովս ասացի՝ -Հելի գնում ենք տեղ։ Զարմացած դեմքիս է նայում. -Ո՞ր։ -Ձեր գյուղ, ֆռանք գանք։ -Ինչպե՞ս, ինչո՞վ։ -Ավտոս հիվանդանոցի բակում է , մեկ է չենք քնում , գնանք պտտվենք գանք։ Միտքս դուրն եկավ։

Մուղամով դուրս եկանք և ուղիղ իրենց գյուղ։ Փողոցներով ֆռացինք, հավանած աղջկա թաղ մտանք, իջանք գյուղի կենտրոն ,նստեց մի հինգ րոպե իրանց беседка-ին , ֆռացինք հետ եկանք հիվանդանոց։ Դեպքը երեկ չէ մյուս օրն է տեղի ունեցել , և ասեմ, որ չեմ փոշմանել արածիս համար։ Կյանքը շարունակվում է, լավ է լինելու…