Կարծում եք, փոփոխության կարիք ունեք: Փորձեք սկսել ամենաքչից: <<MicroShifts>>- ի հեղինակ Գարի Ջանսոնի խոսքերով, կյանքում նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են մեզ ավելի երջանիկ դարձնել: Այս սկզբունքներին հետեւելով, քայլ առ քայլ, մենք կարող ենք փոխել մեր կյանքը ավելի լավը:

Բարի եղեք:Սա է հիմնական եւ ամենակարեւոր կանոնը: Եվ հետագա բոլորը նույնպես բարության մասին են: Եղեք բարի բոլորի եւ ամեն ինչի հանդեպ: Կամ ինչպես գրել է Կուրտ Վոնեգուտը . «Ես միայն մի օրենք եմ ճանաչում. պետք է բարի լինեք, գրողը տանի»:
Վերաբերեք ուրշներին այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերեին:
Մեկ այլ չափազանց պարզ եւ ծանոթ կանոն, բայց այնուամենայնիվ . դուք չէիք ցանկանա խաբված լինել ? Ամենայն հավանականությամբ, ոչ:Այդ դեպքում մի ստեք ուրիշներին: Ձեզ հաճելի կլիներ, որ ձեզ շնորհակալություն հայտնեին այն բանի համար, ինչ դուք արել եք? ուրեմն դուք էլ մի մոռացեք մարդկանցիցնորհակալ լինել օգնության համար:
Ժպտացեք
Ինչպես Մայր Թերեզան է ասել. <<Աշխարհը սկսվում է ժպիտից>>: Ուշադրություն դարձրեք ձեր դեմքի արտահայտությանը, երբ այլ մարդկանց հետ հաղորդակցվում եք կամ ինչպես եք նայում, երբ փողոցով քայլելում եք: Դուք համոզված եք, որ դուք այն մռայլ և լարված դեմքով մարդը չեք, ումից ուզում են փախչել?
Սկսեք ժպտալ ամեն օր: Ձեր առջև նպատակ դրեք՝ ժպտալ գոնե երեք մարդու ամեն օր, այնուհետև չորս, հինգ վեց…..և այնուհետև դուք կսկսեք ժպտալ ոչ թե հաշվված մարդկանց, այլ ամբողջ կյանքում:
Ներեք.
Ներողամտությունը փոքր քայլ չէ, դա մի գործընթաց է, որը կարող է տարիներ տեւել: Ոմանց մենք հեշտությամբ ենք ներում, իսկ ոմանց ներելը կարող է տարիներ տևել: Ներելու համար ձեզանից շատ ժամանակ է պահանջվում: Բայց նույնիսկ այն միտքը, որ մենք ցանկանում ենք ներել մեզ ցավ պատճառած մարդուն, արդեն մեկ քայլ առաջ է ապաքինման համար: Վիավորանքները դրանք քարեր են, որոնք մեզ թույլ չեն տալիս բարձրանալ անդունդից դեպի լույսը:
Լսեք
Մենք այնքան զբաղված ենք լինում, որպեսզի լսենք միմյանց: Բայց փորձեք ուղղակի լսել մարդկանց: Երբեմն նրանց ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի նրանք լսված լինեն: երբ ձեզ հետ կիսվում են ինչ որ ինֆորմացիայով, փորձեք լսել այն , այնուհետև արձագանքեք, որ թե սպասեք ձեր հերթին խոսելու համար: Հիշեք երկրորդ կանոնի մասին:
Եթե հիշեք և կիրառեք այս ամենօրյա պարզ կանոնները, ապա ձեր կյանքը կսկսի փոխվել դեպի լավը: