Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ամփոփել է եվրախորհրդարանի քննարկումները։
«Եվրոպական խորհրդարանում քննարկումները ցույց տվեցին,

1. թե այդ պատգամավորների երկրներն ինչպես են եռում Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ. ամենախիստ պատ ժա միջոցների դիմելու կոչերն ու առաջարկություններն էին հնչում,
2.թե մեր երկրի ու վարչապետի, ՀՀ ու Արցախի նախագահների, ԱԳ նախարարի, բոլորիս մեսիջները որքան լավ են տեղ հասել. բացառիկ կրկնում էին դրանք’ Թուրքիան Ադրբեջանի ու տե ռո րիստների հետ համատեղ հերթական ցե ղաս պան ության փորձ է կատարում, պետք է պատ ժել ու իր բունը մտցնել,

3. որքան մեծ գործ է արել մեր Սփյուռքը հարցը միջազգայնացնելու, հնչեղություն տալու ու միջազգային հանրությանը գործել պարտադրելու ուղղությամբ,
4. որքան մաքրամաքուր է մեր հերոս զի նվորների, սպաների, հրամ անատարների ու ժողովրդի գոյա մար տը, որ այն որևէ կասկածի տեղիք չի թողել դրսում,
Չենք բավարարվում եղածով։ Կրկնապատկում, բազմապատկում ենք մեր ջանքերը։ Շարունակում են հիմնադրամին հանգանակությունը։

Հերոսաբար ընկած եղբայրներին ասում ենք Փառք, ու շարունակում ավարտին հասցնել նրանց չտեսած հաղթանակը»,- գրել է նա։