Արդյո՞ք բավականաչափ համբերատար և հետևողական եք երեխաների դաստիարակության գործում։ Արդյոք սիրով եք դաստիարակում երեխային, կարողանու՞մ եք հասկանալ նրա հոգեկանը։ Այս հարցերին, հուսով ենք կպատասխանի առաջարկվող թեստը
1. Ձեր երեխան մանկական սենյակ ունի՞
Այո_5 միավոր, ոչ_1
2. Հաջողվու՞մ է ձեր երեխային ամեն օր ժամանակ հատկացնել
Միշտ _5 միավոր, ոչ_1
3. Համբերատա՞ր եք, երբ նա քմահաճություններ է անում, վատ է ուտում
Միշտ_5 միավոր, երբեմն_3, ոչ _1
4. Կարողանում եք ներել ձեր փոքրիկի չարաճճիությունները
Այո_5 միավոր, երբեմն_, երբեք _1
5.Մարմնական պատիժներ կիրառում եք

Այո, հաճախ_1 միավոր, երբեմն_3, սկզբունքորեն ոչ_5
6. Կցանկանայիք, որ ձեր երեխան ամեն ինչում կիսվեր ձեր հետ
Այո_1 միավոր, երբեմն _3, չեմ ուզում_5
7.Ձեր երեխան հնազա՞նդ է
Միշտ_5 միավոր, երբեմն_3, ոչ_1 միավոր
8. Եթե ինչ որ բան եք արգելում երեխային, բացատրու՞մ եք դրա պատճառը։
Այո, միշտ_5, միավոր, երբեմն_3, ոչ_1
9.Պահանջու՞մ եք արդյոք երեխայից այն բոլոր պարտականությունների կատարումը, որոնք նա ձեր կարծիքով պարտավոր է անել։
Միշտ_5 միավոր, երբեմն_3, ոչ_1
10. Հետևու՞մ եք արդյոք հատուկ մանկավարժական գրականությանը
Այո_5 միավոր, երբեմն_3, ոչ 1
Եվ ինչ, սկսենք հաշվել ձեր միավորները.
10_23 միավոր Վախենում եք, որ ճիշտ չեք դաստիարակում ձեր երեխաներին։ Եվ որքան ավելի քիչ միավորներ եք դուք հավաքել, այնքան ավելի շատ է դա արտահայտվում։ Եթե դուք մոտ ժամանակներս չփոխեք ձեր դաստիարակության մեթոդները, ապա ձեր երեխան կվշտացնի, մշտապես կդառնացնի ձեզ կամ կներփակվի իր մեջ։
24_37 միավոր։ Դաստիարակության մասին ձեր հայացքները հիմնականում ճիշտ են։ Չնայած դրան, դուք երեխայի նկատմամբ հոգատարություն ավելի շատ պետք է դրսևորեք։ Հակառակ դեպքում, ի վերջո, ձեր երեխաների հետ փոխհարաբերություններում խնդիրներ կծագեն։
38_50 միավոր։ Որպես ընդունակ դաստիարակ, դուք արժանի եք մեծ երախտագիտության և ճանաչման։ Դուք բավականաչափ հաստատակամությսւն, համբերություն և սեր եք դրսևորում երեխայի նկատմամբ։ Իսկ դա այնքա՜ն կարևոր է։