Հայ ու եզդի եղբայրներին նվիրված գեղեցիկ երգ. «Հայն ու եզդին ախպերներ են»

Ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ այս դժվարին ու ճակատագրական օրերին ևս եզդիները նվիրվածորեն եղել են օրհասական պայքար մղող հայ եղբայրների կողքին՝ աջակցելով նրանց բոլոր հնարավոր միջոցներով: Եզդիական ջոկատը առաջիններից էր, որ ուղղվեց մարտի դաշտ:

Հայ ու եզդի եղբայրներին նվիրված գեղեցիկ երգ. "Հայն ու եզդին ախպերներ են"
Մարտի դաշտում եզդի եղբայրները անասելի սխրանքներով հանդես եկան: Նրանք շարունակաբար համալրվում էին նոր ուժերով՝ արդյունավետ մարտեր մղելով: Եզդիների նվիրվածության մասին ոչ միայն խոսքերով են ասվել, այլև երգվել են երգերում:

Հայ ու եզդի եղբայրներին նվիրված գեղեցիկ երգ. "Հայն ու եզդին ախպերներ են"

Ռոմիկ Ավետիսյանը նոր երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Հայն ու եզդին ախպերներ են» սրտամոտ վերնագրով: Երգում յուրովի արժևորվում է հայերի ու եզդիների մտերմությունը, բարեկամությունը, համատեղ պայքարելու հաստատակամությունը:

Հայ ու եզդի եղբայրներին նվիրված գեղեցիկ երգ. "Հայն ու եզդին ախպերներ են"

Երգի երաժշտության հեղինակը հենց Ռոմիկ Ավետիսյանն է, իսկ խոսքերը հեղինակել են Ռոմիկ Ավետիսյանն ու Սութո Փոլադը: Ռոմիկ Ավետիսյանի նոր եգը հայ-եզդիական եղբայրության, մտերմության մասին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: