Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն իր սոցհարթակում կիսվել է իր հայրիկի՝ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Աշոտ Տեր-Մինասյանի հրապարակումը՝ գրելով.

«Հայրիկիս հետ սովորաբար քաղաքական թեմաների շուրջ հազվադեպ ենք համակարծիք լինում, բայց էստեղ չհամաձայնվել պարզապես հնարավոր չի… Ու սա հաստատ արժի շուտ-շուտ ցույց տալ մասնագիտություն ընտրող երեխաներին, որ քաղաքականությունից հեռու մնան՝ նորմալ գործով զբաղվեն»:

Նշենք նաև, որ բժշկի հայրը՝ Աշոտ Տեր-Մինասյանն իր սոցհարթակում գրել էր հետևյալը. «Առանց մենկաբանության ներկայացնում են վերջին 32 տարվա հանրահավաքներում ցուցարարների վանկարկումները՝ ըստ տարեթվերի:

1988թ․` «Ղա-րա-բաղ», «մի- ա-ցում», «Դեմիրճյան՝ դավաճան», «Կարե՛ն հեռացի՛ր»․․․ 1989թ․՝ / Սուրեն Հարությունյանի մասին/՝ «մորքու՛ր հեռացի՛ր»․․․ 1990-91թթ․՝ «Լևոն՝ նախագահ»․․․ 1996թ․՝ «Լևո՛ն հեռացիր»․․․ 1988թ․՝ «Դեմիրճյան՝ նախագահ»․․․ 2008թ․՝ «Լևոն՝ նախագահ»․․․

2018թ․՝ «մերժի՛ր Սերժին», «Նիկոլ՝ վարչապետ»․․․ 2020թ․՝ «Նիկո՛լ դավաճան», «Նիկո՛լ հեռացի՛ր»․․․ Հ․Գ․ — Ցուցարարների 30- ից 50 տոկոսը մասնակցել է այս բոլոր վանկարկումներին»,- հրապարակումն ավարտել է Աշոտ Տեր-Մինասյանը: