Անհերքելի է, որ ներկայումս հայ ժողովուրդն ապրում է վերջին շրջանի իր պատմության ամենից դժվարին ու ողբերգական ժամանակահատվածը: Դժվարությունները այս օրերին ոչ միայն նյարդեր են քայքայում, այլ նաև նոր մարտահրավերների առիթ են հանդիսանում:

Ճգնաժամային այս իրավիճակը հաղթահարելու համար շատերը տարբերակներ և ուղիներ են առաջարկում: Այս օրերին կարևոր խորհուրդներով ու առաջարկներով հանդես է գալիս հայտնի քաղաքագետ Լ. Շիրինյանը: Նա իր սոցհարթակում հերթական կարևոր առաջարկն է արել, որը կարող է օգտակար և ուղենշային լինել այս դժվարին ժամանակահատվածը հաղթահարելու համար:

Լ. Շիրինյանն առաջարկում է համացանցը ողողել հայ զինվորականների, զորականների դրսևորած հերոսական դրվագներով, հերոսապատումներով, որոնք կկազդուրեն հասարակության ընկճված ներկայացուցիչներին:

Նա գրել է հետևյալը. «Հայրենադավների, իշխանատենչների, ստորաքարշ օտարահպատակների ու ծակ փիլիսոփաների հաղթահանդեսի ժամանակաշրջանն է: Սակայն, ինչպես հայտնի է, փրփուրը վաղ, թե ուշ ցնդում է` իր տեղը զիջելով իրական արժեքներին:»